Ռուսաստանի ու Վրաստանի միջև քաղաքական անըմբռնողությունը հաղթահարելի է. Լուկաշենկո
Грузия Online-ի փոխանցմամբ` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Թբիլիսիում հայտարարել է, որ հաղթահարելի է քաղաքական մակարդակում Վրաստանի ու Ռուսաստանի միջև առկա անըմբռնողությունը, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ կողմերից յուրաքանչյուրն իր առջև դնի կոնկրետ նպատակներ:
Այս մասին հայտնել է Բելառուսի առաջնորդի մամլո ծառայությունը: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հետ բանակցությունների արդյունքներով կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Լուկաշենկոն հայտարարել է.
«Բոլոր խառնաշփոթություններից և անգամ պատերազմից հետո կարելի է ասել, որ Ռուսաստանի ու Վրաստանի միջև հակամարտությունը պետք էր մեղմացնել հնարավոր քայլերով:
Մենք նախագահի հետ իրատեսներ ենք և պայմանավորվել են, որ նայելու ենք վաղվա օրվան, թե ինչպիսի քայլեր կարելի է գործել` կարգավորելու համար Ռուսաստանի ու Վրաստանի միջև հարաբերությունները, էլ ավելի խորացնելու Բելառուսի ու Վրաստանի միջև հարաբերությունները»: