Ռուսաստանն Իրանին խնդրել է հետ վերցնել C-300-ների կապակցությամբ իր դեմ ներկայացրած հայցը
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանին Իրանին առաջարկել է հետ վերցնել իր դեմ միջազգային դատարան ներկայացրած հայցը: Այս մասին Վիեննայում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
Այն բանից հետո, ինչ 2010 թվականին Ռուսաստանը հրաժարվեց Իրանին մատակարարել C-300 զենիթա-հրթիռային համալիրները, Իրանը դիմեց միջազգային միջնորդ դատարան` Ռուսաստանից պահանջելով 4 միլիարդ դոլարի փոխհատուցում:
Ապրիլի 24-ին Ավստրիայի մայրաքաղաքում մեկնարկել է «Վեցնյակի» երկրների քաղտնօրենների կոորդինացված հանդիպումը` կապված Իրանի միջուկային ծրագրի հետ: Ռուսական պատվիրակությունը դրանում գլխավորում է Սերգեյ Ռյաբկովը:
Նա ապրիլի 23-ին հայտարարել էր, որ Իրանին C-300 զենիթա-հրթիռային համալիրների մատակարարումը հազիվ թե սկսվի մոտ ժամանակներս` չնայած նրան, որ ապրիլի 15-ին հայտնի էր դարձել, որ Թեհրանն այդ համալիրների մատակարարումն ակնկալում է մինչև ընթացիկ տարեվերջ:
Իրանին այդ համալիրների մատակարարման վրա դրված արգելքը Ռուսաստանում վերացվել է ապրիլի 13-ին: