Բաժիններ՝

Ղազախստանում այսօր «լռության օր» է

Gazeta.ru-ի փոխանցմամբ` Ղազախստանում այսօր «լռության օր» է` կապված վաղը կայանալիք նախագահական ընտրությունների հետ: Ապրիլի 26-ին պլանավորված նախագահական ընտրությունների նախօրեին արգելված է ամեն տիպի նախընտրական քարոզչությունը:

Ընտրությունները նշանակվել են վաղաժամ, քանի որ 2016 թվականին Ղազախստանում պետք է անցկացվեն խորհրդարանական ընտրություններ և նպատակահարմար չի համարվել մեկ տարում երկու ընտրություն անցկացնելը:

Ղազախստանի նախագահի պաշտոնին հավակնում է երեք թեկնածու` երկրի գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Կոմունիստական ժողովրդական կուսակցության թեկնածու Թուրգուն Սիզդիկովը և Արհմիությունների դաշնության նախագահ Աբելգազի Կուսաինովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս