Բաժիններ՝

Մոսկվայում հնչած կրակոցներից հետո իրավապահները կալանել են Հայաստանի դրոշով ավելի քան 40 ավտոմեքենա

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայի հյուսիսում իրավապահները կալանել են հայկական դրոշներով ավելի քան 40 ավտոմեքենա: Նրանց վարորդներին ու ուղևորներին կասկածում են հրաձգային զենքից կրակելու մեջ:

Այս մասին գործակալությանը հայտնել են իրավապահ մարմիններում նրա աղբյուրները: Միջադեպը գրանցվել է Լենինգրադյան պողոտայում: Աղբյուրի խոսքերով՝ հայերը փորձել են կազմակերպել ավտոարշավ. «Ավտոմեքենաների մեծ մասի վրա ամրացված են եղել Հայաստանի դրոշներ, ավտոմեքենաների մի մասից հնչել են կրակոցներ»:

Մայրաքաղաքի ոստիկանության մամլո ծառայությունն իր հերթին հայտարարել է, որ ավտոմեքենաները կանգնեցվել են ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և ստուգման ենթարկվելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930