Հայաստանը բոլոր փաստական հիմքերն ունի Թուրքայից իր հողերը ետ պահանջելու. Ռուս հայտնի գործարար

Ռուս հայտնի գործարար և մեկենաս Գերման Ստեռլիգովը այսօր Երևանի պետական համալսարանին է նվիրել Հայոց ցեղասպանությանը վերաբերող բացառիկ փաստաթղթեր, որոնց մեջ արտացոլված են փաստական տեղեկութուններ Թուրքիայի կողմից զավթված հայկական տարածքների մասին. «Այս գրքերում ներկայացված են, թե որ հողերն են գրավվել թուրքերի կողմից: Իհարկե այստեղ պատմական վեճ կա, սակայն մենք մեր տարբերակն ենք առաջարկում, քանի որ այս ցարական Ռուսաստանի վերնախավի երեխաները այս գրքերով են ծանոթացել տարբեր երկրների պատմությանն ու նրանց աշխարհագորւթյանը: Ինչն էլ հենց վկայում է հավաքածուի արժանահավատ լինելը: Այստեղ չէր կարող լինել ապատեղեկատվություն, քանի որ այս գրքերով ուսանած երեխաները հետագայում պետք է ներկայացնեին ռուսական դիվանագիտությունը»:

Գ. Ստերլիգովը չբացառեց, որ հնարավոր են էմոցիոնալ դրսևորումներ, սակայն հնարավոր չէ ժխտել հիմնական փաստերի արժանահավատությունը: «Ես, որպես հնագույն ձեռագրերի սիրահար, հավատացնում եմ Ձեզ, որ եթե դուք սա ցույց տաք թուրքերին, ապա նրանք այս փաստերին հակադարձող ոչինչ չունեն ցույց տալու: Այսօր Թուրքիան ապրում է Հայաստանի տարածքների վրա, և դուք ունենք բոլոր փաստերը իրավաբանորեն և մարդկայնորեն ժամանակակից մեթոդներով պահանջելու հետ վերադարձնել այդ տարածքները»:

Վերջինս նշեց նաև, որ այսօր Ռուսաստանը ցեղասպանության հարցում կանգնած է Հայաստանի կողքին և դա ցույց է տալիս նաև ՌԴ նախագագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցը: Հատկապե Ռուսաստանը նույնպես տեսել է ցեղասպանություն, որի ժամանակ կոտորվել է տասը միլիոն մարդ: «Սա ամենալավ հնարավորությունն է, որպեսզի Հայաստանը ներկայացնի իր պահանջատիրությունը և ստիպի Թուրքիային ոչ միայն ներողություն խնդրելու միջազգային հանրության առջև, այլ նաև փոխհատոցում տալու»,- ասաց նա՝ հավելելով, որ առաջիկա օրերին լինելու է հայ ժողովրդի կողքին:

 

Տեսանյութեր

Լրահոս