Բաժիններ՝

ԱՄՆ պետդեպարտամենտը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի արևելք ՀՕՊ-ի միջոցներ մատակարարելու մեջ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի արևելք ՀՕՊ-ի համակարգեր մատակարարելու և անջատողականներին մարզելուն մասնակցելու մեջ:

ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղար Մարի Հարֆը հայտարարել է. «Դա օգոստոսից Ուկրաինայի արևելք ուղարկված ռուսական ՀՕՊ-ի միջոցների ամենամեծ խմբաքանակն է: Այն փաստը, որ անջատողականների վարժանքներ գնալով դառնում են ավելի լուրջ և ստանում համալիր տեսք, կասկածի տեղ չի թողնում, որ Ռուսաստանը մասնակցում է դրանց:

Այն, որ վարժանքներում ներգրավված են ռուսական անօդաչու թռչող սարքեր, Ռուսաստանի ներկայության անսխալ ցուցիչ է: Ռուսաստանն իր զորքերը տեղակայել է Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով, որոնց թիվն ամենամեծն է՝ սկսած նախորդ տարվա հոկտեմբերից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս