ԱՄՆ-ը հում նավթի արդյունահանման ցուցանիշով Ռուսաստանին կգերազանցի մինչև 2020 թվականը
Ռուսական Ведомости թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը մինչև 2020 թվականը հում նավթի արդյունահանման օրական ծավալը հասցնելու է մինչև 11.58 միլիոն բարելի: Այդ մասին նշված է ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությանը կից գործող Էներգետիկ տեղեկատվության վարչության տարեկան կանխատեսման մեջ:
Դրա համաձայն՝ ԱՄՆ-ում հում նավթի արդյունահանման գագաթնակետը գրանցվելու է 2030 թվականին՝ օրական 11.01 միլիոն բարելի, մինչդեռ Ռուսաստանում կարդյունահանվի 10.42 միլիոն բարել: 2035 թվականին իրավիճակը կդասավորվի հօգուտ Ռուսաստանի, իսկ արդյունահանման մակարդակը կհասնի 10.85 միլիոն բարելի:
Մինչև 2040 թվականը կաճի արդյունահանման ծավալների միջև տարբերությունը. ԱՄՆ-ում կարդյունահանվի 10.41 միլիոն բարել նավթ, իսկ Ռուսաստանում՝ 11.1 միլիոն բարել նավթ: Ներկա դրությամբ Ռուսաստանը հում նավթի արդյունահանման ծավալով զբաղեցնում է երկրորդ տեղը: Առաջին տեղում Սաուդյան Արաբիան է, իսկ երկրորդ տեղում՝ ԱՄՆ-ը: