Մեդվեդևը նախորդ տարի Պուտինից ավելի շատ է վաստակել
![](https://168.am/wp-content/uploads/2015/04/Путин-и-Медведев_350.jpg)
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի կառավարության կայքում թարմացվել են կառավարության անդամների եկամուտների մասին տեղեկատվությունը: Դրա համաձայն՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը 2014 թվականի արդյունքներով վաստակել է ավելի քան 8 միլիոն ռուբլի:
Վարչապետի եկամուտներն աճել են գրեթե կրկնակի: 2013 թվականին նա վաստակել է 4.2 միլիոն դոլար: Միևնույն ժամանակ Մեդվեդևի կինը 2014 թվականին ոչինչ չի վաստակել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2014 թվականին վաստակել է 7.654.000 ռուբլի: