Բրիտանացի դերասան Հյու Գրանտը Twitter-ում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության մասին

Բրիտանացի դերասան Հյու Գրանտը փետրվարի 26-ին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ նշելով, որ մոտենում է հայկական կոտորածների 100-րդ տարելիցը: Գրանտը տեղադրել է ամերիկացի կինոդերասան Ջեկի Կուրգանի լուսանկարը, ով համագործակցել է Չառլի Չապլինի հետ:

Լուսանկարի վրա գրված է. «Ջեկի՛, դու չես մոռացել Օսմանյան կայսրության կողմից 1.5 միլիոն հայերի կոտորածը: 100 տարի անց մենք՝ հայերս, չենք մոռացել քեզ»: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը նշվում է 2015 թվականի ապրիլի 24-ին:

a9962b86965c0666cc

Տեսանյութեր

Լրահոս