Վարուժան Ավետիսյանին մեղադրանք առաջադրվեց. նրան տարան դատարան
Քիչ առաջ ավարտվեց ՀԽ փոխնախագահ Վարուժան Ավետիսյանի հարցաքննությունը։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասի հատկանիշով՝ այն է՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հատկանիշով։ Վարուժան Ավետիսյանին տեղափոխել են դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց 2 ամսով կիրառելու հարցը քննելու համար։ Այժմ ընթանում է Սէֆիլյանի հարցաքննությությունը։ Այս մասին տեղեկացնում է «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը: