ԱՄՆ-ը ներկայացված կլինի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնական միջոցառումներում
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի ղեկավարությունը ներկայացված կլինի Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ Մոսկվայում կազմակերպվելիք տոնական միջոցառումներին:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը. «Վստահ եմ, որ ինչ-որ մեկը կգնա: Իշխանությունները դեռ չեն որոշել, թե այդ միջոցառումներին կոնկրետ ով է ներկայացնելու ԱՄՆ-ը»: