Բաժիններ՝

Եմենի շիա ապստամբները հայտարարել են, որ պատրաստ են նստել բանակցային սեղանի շուրջ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եմենի շիա ապստամբները Սաուդյան Արաբիայի գլխավորած դաշինքի սկսած ավիահարվածների սկսվելուց անմիջապես անց հայտարարել են, որ պատրաստ են նստել բանակցային սեղանի շուրջ՝ կարգավորելու համար հակամարտությունը:

Այս մասին հայտարարել է ապստամբների քաղբյուրոյի ղեկավար Սալիհ աս-Սամադը. «Մենք չունենք որևէ նախապայման՝ բացառությամբ ագրեսիան դադարեցնելն ու բանակցային գործընթաց սկսելը»: Նա առաջարկել է բանակցային գործընթացը հեռարձակել հեռուստատեսությամբ, որպեսզի Եմենի ժողովուրդն իմանա, թե ով է խոչընդոտում հակամարտության կարգավորմանը:

Սամադն ընդգծել է, որ իրենք դեմ են հանդես գալիս նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Խադիի վերադարձին, ով լքել է երկիրը: Ապրիլի 2-ին Սաուդյան Արաբիայի տարածքում գտնվող Եմենի նախագահի օգնականը հայտարարել է, որ Խադին ապստամբների հետ բանակցություններ չի վարի մինչև նրանց կապիտուլյացիան ու զենքի հանձնումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս