Օբաման Մերձավոր Արևելքի խնդիրների քննարկման համար հրավիրել է Պարսից ծոցի երկրների առաջնորդներին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Պարսից ծոցի երկրների առաջնորդներին հրավիրել է Քեմփ-Դևիդում գտնվող իր նստավայր` քննարկելու համար Մերձավոր Արևելքի անվտանգությանն առնչվող հարցեր:
Սպիտակ տանն ունեցած ելույթի ժամանակ Օբաման հայտարարել է. «Ես Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Օմանի, Կատարի ու Բահրեյնի առաջնորդներին հրավիրել եմ այս գարնանը հանդիպել Քեմփ-Դևիդում (ԱՄՆ)` քննարկելու համար անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման հարցը, լուծելու համար այն բազմաթիվ հակամարտությունները, որոնք այդքան դժվարություններ ու անկայունություն են առաջացրել ողջ Մերձավոր Արևելքում»: