Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել միայն փաթեթային կարգավորման դեպքում. Մահչուփյան

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը հայտարարել է, թե Թուրքիան որ դեպքում կբացի Հայաստանի հետ սահմանը.

«Թուրքիայի ու Հայաստանի միջև սահմանները կարող են բացվել միայն փաթեթային կարգավորման դեպքում, և դա առնչվում է ինչպես հայ-թուրքական, այնպես էլ` հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը:

2015 թվականի ապրիլի 24-ը շատ խորհրդանշական ժամկետ է, և դրա մոտենալը հայկական միջավայրում առաջացնում է տվյալ հարցի շուրջ արմատականության սրացում: Նրանք դրան մոտենում են ամենաանզիջում դիրքորոշմամբ»:

Մահչուփյանը չի հավատում, որ Թուրքիան կձեռնարկի հայկական կողմի պահանջները գոհացնող ինչ-ինչ գործողություններ. «Հայկական կողմի նման մոտեցմամբ անհնար է Թուրքիայի կողմից ցեղասպանության ու սահմանի բացման հարցում որևէ զիջում»: Նրա խոսքերով` եթե Թուրքիան այնուամենայնիվ ձեռնարկի ինչ-ինչ քայլեր, ապա դա կլինի մեկ տարի անց, որովհետև միայն այդ ժամանակ մարած կլինեն կրքերը:

Նա հիշեցրել է, որ այս տարի պատմության մեջ առաջին անգամ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հանդես է եկել տվյալ հարցի շուրջ ուղերձով, որում նա «ցավակցություն է հայտնել» և մեկդարյա վաղեմություն ունեցող այդ իրադարձությունները որակել է որպես «երկու ժողովուրդների ընդհանուր ցավ»:

Մահչուփյանի խոսքերով` դա որոշակի նշաձող է, որից ներքև թուրքական կողմը չի իջնի ամեն դեպքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031