Տ. Խզմալյանը հիշեցնում է Վլադիմիր Գասպարյանին. «Նա մեր վարձու աշխատողն է»
«Իրավունք և աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիգրան Խզմալյանը գտնում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում իրավիճակը Հայաստանում կտրուկ փոխվել է: Այսօրվա ասուլիսի ժամանակ նա նշեց, որ եթե իրենք նախկինում խոսում էին քաղաքական բանտարկյալների և հալածյալների, կոնկրետ անհատների և որոշ կազմակերպությունների մասին, ապա այսօր այդ առումով փոխվել է իրավիճակը.
«Վերջերս ոստիկանապետ Գասպարյանը հայտարարել էր, որ ինքը ոստիկանության հիմնական հակորդներն է համարում կրիմինալ հանցագործ աշխարհը և քաղաքական ընդդիմությանը՝ ընդգծելով, որ նկատի ունի հասարակական կազմակերպություններին:
Դա, իհարկե, մեր հանրային կայնքում նոր խոսք է: Ես ստիպված եմ հիշեցնել պարոն Գասպարյանին, որ նա աշխատավարձ ստանում է և բաժանում է իր աշխատակիցներին պետական բյուջեից, որն իր հերթին գոյանում է քաղաքացիների վճարած հարկերից: Այսինքն՝ նա մեր վարձու աշխատողն է, և համարել այդ հասարակության մի մասն իր քաղաքական հակառակորդները, այն պատճառով, որ մենք այլ քաղաքական տեսակետներ ունենք, դա մեղմ ասած ճչացող քաղաքկան և քաղաքացիական անգրագիտություն է»:
Տ. Խզմալյանը Վ.Գասպարյանի այդ հայտարարության և քաղաքացիների վրա վերջին շրջանում տեղի ունեցած հարձակումների միջև ուղիղ զուգահեռներ է անցկացնում. «Խոսքը գնում է քաղաքացի Գևորգ Սաֆարյանի վրա կատարված ավազակային հարձակման և որոշ քաղաքացիական ակտիվիստների մեքենաների հրկիզման հետ կապված դեպքերին: Բանն այն է, որ սա իսկապես նոր երևույթ է մեր կյանքում, քանզի սա մարտահրավեր է ոչ թե Նախախորհրդարանին, ոչ միայն այս կամ այն կազմակերպություններին, քաղաքական ընդդիմությանը, այլ սա մարտահրավեր է ողջ հանրությանը, ողջ հայ ազգին: Կարծում եմ՝ այստեղ անգամ ոստիկանության հետքը չէ, որ պետք է փնտրել, կամ գոնե ոչ այնքան պարոն Գասպարյանի ղեկավարած կառույցի:
Ես կարծում եմ, որ սա հատուկ գործողություն էր, իսկ հատուկ գորոծողությունները կատարում են հատուկ ծառայություններ, այնպես որ՝ խոսքը գնում է այլ հիմնարկի մասին»:
Նա նկատեց, որ հասարակական կազմակերպությունների վտանգի մասին 2 տարի առաջ բարձրաձայնել են Կրեմլում՝ Մոսկվայում. «Մենք շարունակ լսում ենք Պուտինից և գործող և անցյալում ԿԳԲ-ի կարկառուն ներկայացուցիչենրից, որ նրանց համար ամենամեծ վտանգը պարունակում է քաղաքացիական հասարակությունը՝ ոչ միայն Ռուսաստանում, այլև այլ երկրներում, որը Կրեմլը համարում է իրենց շահերի, հետաքրքրությունների և իշխանության ոլորտը: Այսինքն՝ մենք այստեղ գործ ունենք ակնհայտորեն օտար պետության ծրագրի իրականացման հետ»:
Տ.Խզմալյանի խոսքով՝ եթե ԱԺ-ում դեռ «ձևական» կերպով քննարկվում է Հայաստանի մուտքն այդ «չարաբաստիկ» Մաքսային միություն, ապա ՀՀ-ի որոշ կառույցներ արդեն ակնհայտորեն մտել են և գորրծում են այդ տրամաբանության, քաղաքականության և գաղափարախոսության ներքո. «Ես անձամբ գտնում եմ, որ օրեր առաջ հայ-ադրբեջանական սահմանում խոցված ուղղաթիռի ողբերգական դեպքը նույն տրամաբանության մեջ է: Այս դեպքերը կոչված են ահաբեկելու հայ ազգը, ներմուծել մեր հանրության մեջ վախի, անպաշտպանվածության և անօգնականության զգացմունքը: Այս առումով՝ մենք գործ ունենք իսկապես շատ խոշոր սադրանքի հետ»: