Ճապոնիան պաշտոնական փաստաթղթերում Վրաստանը կարող է անվանել Georgia
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիան կարող է պաշտոնական փաստաթղթերում «Վրաստան» բառը (ճապոներենով՝ «Գուրուձիա») փոխարինել նրա անգլիական «Ջորջիա» (Georgia) տարբերակով:
Այս մասին հայտնում է ճապոնական NHK հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի կառավարությունում իր աղբյուրները: Այդ մասին երեկ գրել են նաև ռուսական մի շարք լրատվամիջոցներ:
Վրաստանի նախկին արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն 2009 թվական մարտին Ճապոնիա կատարած այցի ժամանակ էր բարձրացրել տվյալ հարցը՝ ճապոնական կողմին խնդրելով երկրի անվանման հարցում կիրառել ոչ թե ռուսերենից վերցված «Գռուզիա» բառը, այլ՝ երկրի անվանման անգլիական տարբերակը՝ «Ջորջիա»: