Սննդաբանը զգուշացրել է կաթնաշոռի թերության մասին
Չնայած իր օգտակար հատկություններին և սպիտակուցի բարձր պարունակությանը, կաթնաշոռը կարող է վտանգավոր լինել աղի բարձր պարունակության պատճառով: Սննդաբան Ռոբ Հոբսոնը The Independent-ին տված հարցազրույցում զգուշացրել է ֆերմենտացված այս կաթնամթերքի լուրջ բացասական կողմի մասին։
Մասնագետի խոսքով՝ հենց աղի պատճառով է, որ կաթնաշոռը կարող է ավելի շատ նատրիում պարունակել, քան, օրինակ, մածունը: Սա պայմանավորված է արտադրության տեխնոլոգիայով, որը պահանջում է աղի ավելացում եփման ընթացում:
Հոբսոնը նշել է, որ կաթնաշոռի մեկ ստանդարտ չափաբաժինը կարող է պարունակել մոտավորապես 300-400 միլիգրամ նատրիում: Նա այս քանակը նկարագրել է որպես անվտանգ առողջ անհատների համար, բայց պոտենցիալ վնասակար նրանց համար, ովքեր պետք է սահմանափակեն աղի ընդունումը, օրինակ՝ բարձր արյան ճնշում ունեցողները։
Հոբսոնը շեշտել է, որ բարձր արյան ճնշում ունեցողները պետք է հաշվի առնեն կաթնաշոռի առանձնահատկությունները իրենց սննդակարգը պլանավորելիս, այլ ոչ թե բացառեն այն։



