«Հորս արև» խաղաղություն չի լինում, պետք են երաշխավորող պետություններ. Ռոբերտ Քոչարյան
Եթե խաղաղության հետ կապված երկու կողմն էլ անկեղծ են, ապա երկու կողմին էլ պետք են երաշխիքներ։ Այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Երաշխավորված խաղաղություն նշանակում է միջազգային երաշխքիներ ու երաշխավորող պետություններ, մեր մոտեցումը հետևյալն է, որ խաղաղությունը չի կարող կախված լինել մի մարդու բարի կամքից։ Ես սա ինձ համար անվանել եմ«հորս արև» խաղաղություն։ Սա չի կարող աշխատել»,-նշել է ՀՀ երկրորդ նախագահը։
Նա շարունակել է. «Դուք վստա՞հ եք, որ Ալիևը չի ուզում երաշխիքներ: Ես վստահ չեմ, որ ինքը չի ուզում: Իմ տպավորությամբ մերոնք այդ հարցը չեն էլ բարձրացնում: Եթե վաղը Ալիևը համաձայնվի երաշխիքների հետ, ես ունեմ տպավորություն, որ Նիկոլ Փաշինյանը զանգելու է, ասելու է՝ ի՞նչ ես անում, պետք չեն այդ երաշխիքները, որովհետև իրեն պետք է քարոզչական խաղաղություն։ Օրինակ, վաղը ստորագրվում է մի փաստաթուղթ, խաղաղության պայմանագիր ամբողջական երաշխիքային համակարգով, հարց է առաջանալու՝ իսկ, Նիկոլ Փաշինյան, դու ո՞վ ես, դու Ղարաբաղը հանձնողն ես, դու պատերազմում պարտվողն ես ու այս խաղաղությունը այնքան ամուր է, որ դու մեզ պետք չես»։
Նա նկատեց, մեզ մոտ կան խաղաղության հետ կապված մրցանակներ, բայց չկան երաշխավորողներ։



