ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կստեղծվի նոր ստորաբաժանում՝ ավիացիայի հարցերով
ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգի հարցերից երկուսը վերաբերել են քաղաքացիական ավիացիայի հետագա զարգացմանը: Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում՝ կառավարությունը տարանջատել է ավիացիայի ոլորտի քաղաքականության մշակման, տեխնիկական կանոնակարգման և անվտանգության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի գործառույթները, ինչը դրական ազդեցություն կունենա կարգավորիչ դաշտի նկատմամբ: Այս նպատակով նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ստեղծվելու է կառուցվածքային նոր ստորաբաժանում: Ակնկալվում է, որ «բաց երկնքի» ազատականացված քաղաքականությամբ կկանոնակարգվեն պետական կառավարման մարմինների գործառույթները, որոնք կհանգեցնեն վստահության մեծացմանը և մրցունակ ու կայուն ավիափոխադրումների ապահովմանը: