Բաժիններ՝

«ՈՒԴԱՌ» և «Սվոբոդա» կուսակցությունները հայտարարել են խորհրդարանական դաշինքից իրենց դուրս գալու մասին

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «ՈՒԴԱՌ» և «Սվոբոդա» կուսակցությունները հայտարարել են խորհրդարանական դաշինքից իրենց դուրս գալու մասին, իսկ «Բատկիվշչինան» հանդես է գալիս վաղաժամ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու օգտին:

Խորհրդարանի այսօրվա նիստում «ՈՒԴԱՌ»-ի խմբակցության ղեկավար Վիտալի Կովալչուկը հայտարարել է դաշինքից «ՈՒԴԱՌ»-ի դուրս գալու մասին: Նա ընդգծել է, դա Ուկրաինայի նախագահին հնարավորություն կտա ցրել Ուկրաինայի խորհրդարանը և նշանակել խորհրդարանական վաղաժամ ընտրություններ:

«Սվոբոդա» խմբակցության նախագահ Օլեգ Տյագնիբոկն ընդգծել է, որ խմբակցությունը դուրս է եկել դաշիքնից, որպեսզի Ուկրաինայի նախագահը կարողանա արձակել խորհրդարանը: «Բատկիվշչինայի» խմբակցության առաջնորդ Սերգեյ Սոբոևն իր հերթին հայտարարել է, որ իրենք գնում են խորհրդարանական արտահերթ ընտրությունների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031