Բուլղարիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բուլղարիայի վարչապետ Պլամեն Օրեշարսկին հայտարարել է իր հրաժարականի մասին: Բուլղարիայի խորհրդարանում տվյալ հարցի շուրջ քվեարկություն է անցկացվելու այսօր:
Այդ որոշումը կապված է Եվրախորհրդարանի ընտրություններում իշխող Սոցիալիստական կուսակցության ցուցաբերած վատ արդյունքների հետ: Դրանցում ձախերը հավաքել էին քվեների 19 տոկոսից էլ պակասը՝ զգալիորեն զիջելով պահպանողական «ԳԵՐԲ» կուսակցությանը:
Քաղաքական կուսակցություններն արդեն իսկ խորհրդակցել են վաղաժամ խորհրդարանական ընտրությունների թեմայի շուրջ: Նախագահ Ռոսեն Պլևնելիևը սրանից առաջ հայտարարել է, որ խորհրդարանը ցրվելու է օգոստոսի 6-ին, իսկ նոր կազմն ընտրվելու է հոկտեմբերի 5-ին: