Մենք դեռ պետք է իմանանք, թե ով է սեղմել կոճակը. Մարի Հարֆ
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը երեկ հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում գործող զինյալները չէին կարող «Բուկ» համակարգից հրթիռ արձակել Malaysia Airlines-ի օդանավի վրա, եթե չստանային համապատասխան աջակցություն.
«Մենք դեռ պետք է իմանանք, թե ով է սեղմել կոճակը: Մենք կարծում ենք, որ անջատողականները, որոնք արձակել են հրթիռը, չէին կարող դա անել առանց Ռուսաստանի օգնության»:
Հարֆի խոսքերով՝ ԱՄՆ-ը շարունակում է պարզել տեղի ունեցածի հանգամանքները, թե ով է մեղավոր ինքնաթիռի կործանման հարցում: Անդրադառնալով կործանված օդանավի «սև արկղերը» Մեծ Բրիտանիա ուղարկելուն՝ Հարֆը հայտարարել է, որ այնտեղ առկա է հատուկ լաբորատորիա՝ նախատեսված ավիաաղետի պատճառները պարզելու համար:
Հարֆը հավելել է, որ ներկայումս բարելավվել է փորձագետներին աղետի վայր մուտք գործելու թույլտվության հարցը՝ համեմատած նախորդ օրերի հետ: