Ստեփան Դանիելյան. Իրանի դեսպանի խոսքերի հասցեատերը Հայաստանը չէ

«Իրանի դեսպանի խոսքերի հասցեատերը Հայաստանը չէ, այլ Ռուսաստանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը` անդրադառնալով Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիի` վերջին ասուլիսում հնչեցրած հայտարարություններին, որոնք, մասնավորապես, վերաբերում էին հայ-իրանական էներգետիկ համագործակցության և Հայաստանը տարանցիկ երկիր դարձնելու հնարավորություններին` իրանական գազը դեպի արևմտյան երկրներ արտահանելու համար:

Ս. Դանիելյանի խոսքով` Հայաստանը շատ փոքր երկիր է` նման աշխարհաքաղաքական ծրագրեր նախաձեռնելու համար, հետևաբար, Իրանն այդ հարցերը ցանկանում է քննարկել Ռուսաստանի հետ: Ըստ նրա` Իրանը կարող է գազը դեպի Եվրոպա տարանցել նաև Թուրքիայի տարածքով, սակայն, քանի որ ցանկանում է որոշակիորեն հավասարակշռել Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում, ավելի շատ շահագրգռված է, որ Հայաստանը դառնա տարանցիկ երկիր:

Միաժամանակ Ս. Դանիելյանն անդրադարձավ իրանական փորձագիտական շրջանակներում քննարկվող այն տեսակետին, որ Ռուսաստանը կարող է մասնակցել իրանական և թուրքմենական գազը դեպի Հնդկաստան և հարակից երկրներ տարանցելու ծրագրին:

Նրա կարծիքով` այդ պարագայում Հայաստանը կրկին հնարավորություն ունի դառնալու տարանցիկ երկիր` ռուսական գազը տեղափոխելու դեպի արևելյան երկրներ:

Կարդացեք նաև

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս