Թրաֆիքինգի մեջ մեղադրվող կանայք դիրքորոշում չհայտնեցին մեղադրանքի վերաբերյալ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց թրաֆիքինգի մեջ մեղադրվող երկու կանանց գործով դատաքննությունը: Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ մարդու թրաֆիքինգի` շահագործման նպատակով մադկանց հավաքագրելու, տեղափոխելու, փոխանցելու, թաքցնելու, ստանալու, ինչպես նաև սեռական` պոռնկության շահագործման վիճակի մեջ դնելու և պահելու դիտավորությամբ, միավորվելով Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող մի խումբ անձանց հետ, ստեղծել են կազմակերպված հանցավոր խումբ և իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով կատարել են համապատասխան դերաբաշխում: Ըստ մեղադրական եզրակացության՝ նրանք կատարել են կանանց հավաքագրման և Դուբայ տեղափոխելուն, փոխանցելուն, թաքցնելուն ուղված գործողությունները:

Դատարանում այսօր մեղադրողը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, որից հետո երկու կին ամբաստանյալներն են չցանկացան դիրքորոշում հայտնել իրենց առաջադրված մեղադրանքի վերաբերյալ: Նրան հայտեցին, որ նախկինում դատապարտված եղել են, այժմ պատիժ են կրույմ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում:

Դատարանն այսօր որոշեց նախ հարցաքննել տուժողներին, այնուհետև հրապարակել, հետազոտել գործում առկա փաստաթղթերը, փորձագիտական եզրակացությունները, ապա հարցաքննել ամբաստանյալներին: Քանի որ դատական նիստին չէին ներկայացել գործով տուժողները, դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 21-ին:

Տեսանյութեր

Լրահոս