Բաժիններ՝

Այսօր լրանում է Ուկրաինայի արևելքում հրադադարի ժամկետը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հունիսի 20-ին իր խաղաղության պլանը ներկայացնելու շրջանակներում հրամայել էր մեկ շաբաթով դադարեցնել Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունները: Այդ ժամկետը սպառվում է հունիսի 27-ին, ժամը 10.00-ին:

Այդ ընթացքում Ուկրաինայի արևելքում գործող զինյալները քանիցս խախտել են հրադադարի ռեժիմը: Մասնավորապես, հունիսի 24-ին նրանք Սլավյանսկի մոտ կործանել են «Մի-8» տիպի ուղղաթիռ, ինչի հետևանքով զոհվել է 9 զինծառայող՝ ներառյալ ուղղաթիռի երեք հոգանոց անձնակազմը:

Դրանից հետո Պորոշենկոն Ուկրաինայի ուժային կառույցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հրամայել էր առանց վարանելու պատասխան կրակ բացել զինյալների նկատմամբ՝ անգամ չբացառելով հրադադարի ռեժիմի վաղաժամ դադարեցումը: Ռուսաստանը պահանջում է երկարաձգել Դոնբասում հրադադարի ռեժիմի ժամկետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս