Բաժիններ՝

ԱՄՆ-ը ժամանակավորապես Եվրոպայում տեղակայել է B-52 ռազմավարական երեք ռմբակոծիչ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը ժամանակավորապես Եվրոպա է փոխադրել B-52 ռազմավարական երեք ռմբակոծիչ, որոնք ունակ են կրել միջուկային մարտական լիցքեր: Այս մասին երեկ հայտնել է ԱՄՆ-ի զինված ուժերի ռազմավարական հրամանատարության մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ այդ ինքնաթիռները Եվրոպայում կգտնվեն մոտ երկու շաբաթ: Ինքնաթիռները տեղակայվել են Մեծ Բրիտանիայում՝ Գլոստերշիր կոմսության Ֆեյրֆորդ բազայում և կանցկացնեն ուսումնական թռիչքներ: Պլանավորված է, որ այդ ընթացքում ինքնաթիռների անձնակազմը ծանոթանալու է տարածաշրջանի բազաների և դրանցում անցկացվող գործողությունների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30