Ադրբեջանը վերսկսել է գազի մատակարարումները Ռուսաստանին

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ SOCAR-ի ղեկավար Ռովնագ Աբդուլաևը լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է, որ SOCAR-ը վերսկսել է գազի մատակարարումները Ռուսաստանին.

«Այսօր վերականգնվել է Ռուսաստանին գազի մատակարարումը: Ռուսաստանին մատակարարվող գազի ծավալան օրական կազմում է 2-2.5 միլիոն խորանարդ մետր»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ վերանորոգման-վերականգնողական աշխատանքներ են տարվում հյուսիսային ուղղությամբ ընթացող գազատարում: Գազամատակարարումները դադարեցվել էին այս տարվա հունվարից:

2013 թվականին SOCAR-ը Ռուսաստանին մատակարարել է 1.37 միլիարդ խորանարդ մետր: Դա իրականացվում է 2009 թվականի հոկտոմբերի 14-ին SOCAR-ի ու «Գազպրոմի» միջև ստորագրված գազային համաձայնագրի հիման վրա:

Տեսանյութեր

Լրահոս