Պետական հիմնարկներում հրաժարվում են կենսաթոշակային համակարգից հրաժարվելու մասին դիմումներ ընդունել. «ՀԺ»

«Մի շարք պետական մարմիններում երիտասարդ աշխատողները դիմումներ են ներկայացնում՝ կուտակային կենսաթոշակային համակարգում չընդգրկվելու համար, սակայն ղեկավարությունը այդ դիմումները չի ընդունում»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ ավելացնելով.

«Բնապահպանության աշխատակիցներից մեկը մեզ տեղեկացրեց, որ իրենք մի քանի աշխատակիցների հետ դիմում են տարել հաշվապահություն, որը, սակայն չի ընդունվել։ Աշխատակիցը կարծիք հայտնեց, որ ամենավերին օղակներից հրահանգվել է չընդունել դիմումներ։

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում էլ, երբ մի խումբ աշխատակիցներ դիմում են տարել ներկայացնելու, նրանց հաշվապահությունում բացատրել են, որ դա հակապետական քայլ է. «Ես պետականամետ մարդ եմ, պետության դե՞մ եք դուրս եկել։ Մոռացե՞լ եք՝ ձեզ համար ինչեր եմ արել։ Եթե ավելի լավ աշխատավարձով տեղ գիտեք, ազատ եք», – ասել է բժշկական կենտրոնի ղեկավարներից մեկը»։

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30