Բաժիններ՝

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնված է

Հունիսի 3-ին, ժամը 19.17-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածում` Դսեղ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչը խոչընդոտում է երթևեկությանը:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՕԽ-ն:
Պարզվել է, որ տեղացած հորդառատ անձրևի հետևանքով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 30-րդ կմ-ը ծածկվել է ջրաբերուկներով, ինչն էլ խոչընդոտում է երթևեկությանը:

Ժամը 22.55-ի դրությամբ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի, արգելափակված ավտոմեքենաներ չկան: Ավտոճանապարհի մաքրման աշխատանքները իրականացվում են «Ալավերդու» և «Վանաձոր» ՃՇՇ-ների տեխնիկաներով:

Հունիսի 4-ի ժամը 00.13-ի դրությամբ ճանապարհի մաքրման աշխատանքներն ավարտվել են: Ավտոճանապարհի երկկողմանի երթևեկությունը վերականգնված է:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս