Կառավարությունը կարևորություն է տալիս ջրամբարների կառուցմանը
«Կառավարության ծրագրում մեծ տեղ էր հատկացված ջրամբարների շինարարութանը, բայց ջրամբարները արդյունավետ են աշխատում, երբ ջրով լցված են, իսկ վերջին տարիներին մեր ջրամբարները կիսատ են լցվում: Պատճառն այն է, որ Արարատյան դաշտավայրի արտեզյան ավազանի մակարդակն իջել է, վերածվել է դրենաժի, դրա հետևանքով ցամաքել են և սկսել են սակավաջուր դառնալ Ապարանի աղբյուրները: Սելավներ չեն առաաջնում, իսկ սելավ առաջանլու համար ջուրը պետք է գրգռվի»,- այսօր ԱԺ նիստում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
Ըստ նրա՝ հարկավոր է հրատապ միջոցներ ձեռնարկել, հակառակ դեպքում անապատացման գործընթացները կխորանան:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ Արարատյան դաշտավայրում 800-1000 ապօրինի հորեր կան. «Դրանք փակելու հանձնարարությունը տրվել է նախարարությանը, և ես հետևողական եմ լինելու»:
Նա նշեց, որ ՀՀ-ում խմելի ջրի հսկայական պաշար կա, որի մի մասն է օգտագործվում միայն, և ջրամբարների կառուցումը առաջնահերթ պետք է լինի, դա ՀՀ ապագայի համար շատ կարևոր է: Հ.Աբրահամյանի խոսքով՝ այս տարի սակավաջուր տարի է, իշխանությունը բազմիցս քննադատվել է Սևանից ջուր վերցնելու կապակցությամբ, բայց Արարատյան դաշտավայրն անջուր թողնել չեն կարող: Վարչապետը հայտնեց, որ ձկնարտադրողներին առաջարկվելու է և աջակցություն է ցուցաբերվելու, որ նոր տեխնոլոգիաներ ներդնեն և քիչ ջուր օգտագործեն: