Նիկոլ Փաշինյանը մերժել է բանակցությունն ու լեգիտիմացրել Ադրբեջանի ագրեսիան. Լևոն Զուրաբյան

Ես լիովին համաձայն եմ Նիկոլ Փաշինյանի մի հայտարարության հետ, որը նա արել է։ Նա բառացիորեն ասաց, որ բանակցային փաստաթղթերի հրապարակումից հետո բանավեճի չի հրավիրում նախագահներին։ Մենք այդ մասին հայտարարել էինք։ Եվ, իհարկե, բանավիճելու ոչինչ չկա, մենք կոնսենսուսի եկանք․ այսօր հրավիրած ասուլիսին ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Բայց, ինչպես միշտ, Փաշինյանի արածը թերի է. նա չհրապարակեց կարևորը՝ ՀՀ պատասխանը ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներին»,- ասաց Լևոն Զուրաբյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանը հրեշ է, որ 2019 թվականի ապրիլին և հունիսին ստացել է պլան, որով հաստատվում է խաղաղություն և ապաշրջափակում, և մերժել է։

«Մենք կստանայինք խաղաղություն՝ անկախ Արցախով»,- նշեց Զուրաբյանը՝ հավելելով, որ նա մերժումով լեգիտիմացրել է Ադրբեջանի ագրեսիան և պատերազմի վերսկսումը 2020 թվականին։ Այդ պատերազմով մենք ունեցանք Արցախի կորուստ, 5000 զոհ և մեր պետության թուլացում։

«Արցախի ոչնչացումը, 5000 զոհը և մեր պետության թուլացումը, սողացող կապիտուլյացիան ամբողջովին Նիկոլ Փաշինյանի խղճին են»,- ասաց Լևոն Զուրաբյանը։

Տեսանյութեր

Լրահոս