Մասկը Մեծ Բրիտանիան անվանել է ոստիկանական պետություն

Իլոն Մասկը կարծում է, որ Մեծ Բրիտանիան դարձել է ոստիկանական պետություն։ Նա այս մասին գրառում է կատարել X սոցիալական ցանցի իր էջում:

«Միացյալ Թագավորությունը ոստիկանական պետություն է»,- նշել է Մասկը։ Նա պատասխանել է մի գրառման, համաձայն որի՝ Քարդիֆի թագավորական դատարանը բրիտանացի տղամարդու դատապարտել է 20 ամսվա ազատազրկման՝ սևամորթների նկատմամբ ռասիստական ​​վիրավորանքներ պարունակող գրառումների համար։ Մասկի վերահրապարակած գրառումը պարզաբանել է, որ դատավոր Թրեյսի Լլոյդ-Քլարկը, որը պատասխանատու էր դատավճռի համար, նախկինում հրամայել էր ազատ արձակել անչափահաս աղջկա բռնաբարության մեջ դատապարտված տղամարդուն՝ «բանտի գերբնակեցման» պատճառով։

Հոկտեմբերին նա կոշտ դիտողություն էր ենթարկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի: Մասկը Մեծ Բրիտանիայի վարչապետին անվանել է «դատարկամիտ դերասան», որին «ուրիշներն են ասում, թե ինչ ասի»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031