Փաշինյանը չի մեկնաբանում՝ զավակ ունենա՞լն է մեծ մեղք, թե՞ ուրիշների զավակներին կյանքից զրկելը
Այսօր Կառավարության հերթական նիստից հետո Նիկոլ Փաշինյանը որոշեց ճեպազրույց տալ լրագրողներին։
Հարցերից մեկը վերաբերում էր Նիկոլ Փաշինյանի սկսած հակաեկեղեցական արշավին և նրա կողմից Կաթողիկոսին հեռացնելու պահանջին։
Լրագրողներից մեկը Նիկոլ Փաշինյանին ասաց՝ նրա լիազորություններում որևէ տեղ գրված չէ, որ վարչապետը պետք է զբաղվի եկեղեցու, կաթողիկոսի զավակ ունենալ-չունենալու հարցերով։
«Լավ, ենթադրենք՝ Կաթողիկոսն իսկապես զավակ ունի, այդ զավակ ունենալը Ձեր ընտրողներին ի՞նչ վնաս է տալիս։ Առհասարակ, ո՞րն է ավելի մեծ մեղք՝ զավակ ունենա՞լը, թե՞ ուրիշների զավակներին կյանքից զրկելը»,- հարցրեց լրագրողը։
Պատասխանելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Ես ակնկալիքներ չունեմ, որ Առաքելական եկեղեցին ունենա ինձ հավատարիմ կաթողիկոս, ինչպես դուք ասացիք, այլ ակնկալիք ունեմ, որ եկեղեցին ունենա Աստծուն հավատարիմ կաթողիկոս, և դա է այն օրակարգը, որը ես հետապնդում եմ։ Ինչպես բազմիցս ասել եմ, ինչպես Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդ։
Ի՞նչ վնաս է տալիս, օրինակ՝ խոցելիություն, այդ թվում՝ օտարերկրյա հատուկ գործակալները կարող են հավաքագրել, և դրանք ռիսկեր են, որոնք առնչվում են պետական անվտանգության հետ, և պետությունն այդ ռիսկերի հետ շատ ուշադիր պետք է լինի»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
