Բաժիններ՝

Չինաստանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին չհատել Թայվանի «կարմիր գիծը»

Չինաստանը վճռականորեն դեմ է որևէ տեսակի պաշտոնական շփումներին Միացյալ Նահանգների և Թայվանի միջև։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցյանը։ Այս հայտարարությունն արվել է այն բանից հետո, ինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 2-ին ստորագրել է Թայվանի հետ հարաբերությունների վերաբերյալ օրենք, որը ենթադրում է, որ Միացյալ Նահանգները առնվազն 5 տարին մեկ անգամ պետք է պարբերաբար վերանայի և թարմացնի ուղեցույցները, թե ինչպես է ԱՄՆ-ն պաշտոնապես փոխգործակցելու Թայվանի տարածաշրջանի հետ։

ԱԳՆ խոսնակ Լին Ցյանը շեշտել է, որ Թայվանի հարցը առաջին կարմիր գիծն է, որը չպետք է հատվի չին-ամերիկյան հարաբերություններում՝ ընդգծելով, որ «Մեկ Չինաստան» սկզբունքը երկկողմ կապերի քաղաքական հիմքն է։

Նրա համոզմամբ՝ Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի Թայվանի հետ բոլոր պաշտոնական շփումները և «խուսափի սխալ ազդանշաններ ուղարկել «Թայվանի անկախության» անջատողական ուժերին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031