«Թյուրիմացություն էր, անցավ, գնաց». խոհարարին ու դաստիարակին դատարանը թույլ է տվել աշխատել (տեսանյութ)
Tsayg.am-ը գրում է. Սարատակում խնդիրները հարթված են, մանկապարտեզը՝ վերաբացված: Այս հաստատությունում 2013-ի սեպտեմբերից ծագած վիճաբանություններն հանգուցալուծվել են դատական կարգով: Աշխատանքից կրճատված դաստիարակն ու մանկապարտեզի խոհարարը կարողացել են վերականգնել աշխատելու իրենց իրավունքն ու կրկին տեղ գրավել հաստատության օրինակելի հաստիքացուցակում: