Ինչքան բարեփոխում են, այդքան այս երկիրը կործանվում է. Լեւոն Տեր-Պետրոսյան. Azatutyun.am
Քաղաքացիական շարժումն ընդամենը մի տարր է, որը անհրաժեշտ է, բայց հիմնականում քաղաքական ուժերն են, որ կարող են լուծել երկրի խնդիրները։ Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, «Երիտասարդական Կոնգրեսի» համագումարում «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։
«Հակառակն էլ ասեմ, քաղաքական ուժերն առանց քաղաքացիական շարժումների աջակցության ոչ մի բանի չեն կարող հասնել»,- ասել է նա։
Անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումներին՝ Տեր-Պետրոսյանն ասել է. «Ես այս իշխանությունների ձեռնարկած որեւէ բարեփոխման չեմ հավատում։ Ինչքան բարեփոխում են, այդքան այս երկիրը կործանվում է։ Նրանց բոլոր այսպես կոչված բարեփոխումները կոչված են երկիրը կործանելու»։
Մանրամասներն ու տեսանյութը` այստեղ