Քաղաքացին տանից դուրս է եկել՝ տան անդամներին տեղեկացնելով, որ ինքնասպանություն կգործի՝ նետվելով Դեբեդ գետը
Մայիսի 8-ին, ժամը 13.26-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչ` 1946 թ. ծնված Է. Մ.-ը ս.թ. մայսիս 7-ին տանից դուրս է եկել և չի վերադարձել. վերջինս տան անդամներին տեղեկացրել է, որ ինքնասպանություն կգործի՝ նետվելով Դեբեդ գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն