Բաժիններ՝

Ամբաստանյալի հիվանդությունները կյանքին վտանգ սպառնացող են. ՔԿՀ-ն ընդամենն արձանագրում է

Ոստիկանության համակարգում «ֆինանսական բուրգ»-ի գործով այսօրվա դատական նիստում դատարանը հրապարակեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ստացված գրությունը, ըստ որի՝ ամբաստանյալ Արթուր Անդրեասյանը գտնվում է «բժիշկների դինամիկ հսկողության տակ» և համապատասխան բուժում է ստանում: ՔԿՀ պետը, միաժամանակ, որպես ի գիտություն, դատարանին տեղեկացնում է, որ ամբաստանյալի հիվանդությունները կյանքին վտանգ սպառնացող են: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:

Դատարանի պատասխան գրությանն ի պատասխան ՔԿՀ պետը տեղեկացրել էր, որ, մասնավորապես, «հետինուղեղային զարկերակի անեվրիզման» հայտնաբերվել է դեռևս 2008թ., իսկ 2013թ. դեկտեմբերին ամբաստանյալի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, և նա տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Համապատասխան բուժում նա ստացել է նաև «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում:

«Նուբարաշեն» ՔԿՀ ղեկավարի բնորոշմամբ՝ ներկայումս Ա.Անդրեասյանի առողջական վիճակը կայուն է, սրվելու պարագայում կտեղափոխվի համապատասխան բուժհիմնարկ:

Պաշտպանական կողմն այսօր դատարանին ներկայացրեց երկրի գլխավոր նյարդավիրաբույժ Ֆանարջյանի եզրակացությունը՝ կատարված բժշկական փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա, որ ամբաստանյալի հիվանդությունները ծանր հիվանդություններ են, որոնք կարող են հանգեցնել հոգեկան խանգարման կամ մահվան: Ուստի՝ հիմնվելով մասնագիտական այս կարծիքի վրա՝ պաշտպանական կողմը միջնորդեց վերացնել կալանավորումը կամ փոխել այդ խափանման միջոցը չհեռանալու ստորագրության:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս