Բաժիններ՝

Լավագույն մոդելը

«1998-99 թթ. մոդելն անցած բոլոր տարիների ընթացքում լավագույնն էր, երբ հարկայինը և մաքսայինը եղել են ինքնուրույն, բայց ֆինանսների նախարարի ենթակայության տակ: Այդ դեպքում միասնական բյուջետային քաղաքականություն կարելի է իրականացնել, ներքին գերատեսչական շահերի բախումներ չեն լինի, և շատ ավելի արդյունավետ հարկային քաղաքականություն կարելի է իրականացնել, որովհետև Ֆինանսների նախարարությունը, երբ զրկված է ընթացիկ տեղեկատվությունից հարկային եկամուտների գծով, ճիշտ և ժամանակին չի կարող հարկային բարեփոխումների ընթացքում ադեկվատ քայլեր անել»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի Էկոնոմիկայի և բիզնեսի ինստիտուտի տնօրեն, տ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ Ֆինանսների ևէկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանը՝ մեկնաբանելով ՊԵԿ-ը Ֆինանսների նախարարության ենթակայության տակ անցնելու վերաբերյալ շրջանառվող լուրերը:

Ըստ նրա՝ հարկային քաղաքականությունն, այնուամենայնիվ, մնում է Ֆինանսների նախարարությանը, բայց այն չունի ճիշտ ժամանակին տեղեկացված լինելու հնարավորություն, կտրված է հարկային եկամուտներից և հարկային քաղաքականության առումով չի կարող լինել արդյունավետ: Սանդոյանի կարծիքով՝ միայն այդ պատճառով չի կարող արդյունավետ քաղաքականություն իրականացնել:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս