Բաժիններ՝

ԱՄՆ-ն ու ԵՄ-ը լուրջ տարաձայնություններ ունեն ՌԴ-ի տնտեսության դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցում. The New York Times

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ու ԵՄ-ը լուրջ տարաձայնություններ ունեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցում՝ չնայած փորձում են համակարգել Ռուսաստանի դեմ ուղղված իրենց ջանքերը:

Թերթի տվյալներով՝ դա կարող է հանգեցնել նրան, որ Վաշինգտոնը առանձին պատժամիջոցներ սահմանի՝ շրջանցելով եվրոպացիներին: Այս մասին թերթին հայտնել է ԱՄՆ-ի իշխանությունների ներկայացուցիչը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը:

Ապրիլի 26-ին G7-ի երկրները կողմ էին արտահայտվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելուն: Թերթն ընդգծում է, որ ԱՄՆ-ը, ի տարբերություն եվրոպական երկրների, պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի տնտեսության ամբողջական ոլորտների նկատմամբ:

2012 թվականին Ռուսաստանի ու ԵՄ-ի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է մոտ 370 միլիարդ դոլար, մինչդեռ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև՝ մոտ 26 միլիարդ դոլար: Դա նշանակում է, որ ԱՄՆ-ը ԵՄ-ից զգալիորեն ավելի քիչ է ռիսկի դիմում ստանալու հանդիպակաց վնասներ՝ պատժամիջոցներ սահմանելով Ռուսաստանի տնտեսության դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս