Բաժիններ՝

Ադրբեջանը պատրաստ է Իրանի ու ՌԴ-ի էներգոհամակարգերի հետ սինխրոնիզացմանը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանը տեխնիկական պլանում պատրաստ է Ռուսաստանի ու Իրանի էներգետիկ համակարգերի հետ իր էներգետիկ համակարգերի սինխրոնիզացմանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Նատիգ Աբբասովը:

Նրա խոսքերով` երեք երկրների էներգոհամակարգերի սինխրոնիզացման աշխատանքների նախագիծը հանդիսանում է Ռուսաստանի ու Իրանի համատեղ նախաձեռնություն: Աբբասովն ընդգծել է, որ Ադրբեջանը` որպես տարանցիկ երկիր, դիվիդենդներ կստանա էլեկտրաէներգիայի փոխանցման գործողությունից:

Ադրբեջանի ու Ռուսաստանի էներգետիկ համակարգերն արդեն իսկ միացված են երկու էլեկտրահաղորդագծով` «Դերբենդ» (330 կիլովոլտ) և «Յալամա» (110 կիլովոլտ): Իսկ Ադրբեջանի ու Իրանի պարագայում գործում են «Փարսաբադ 1» (230 կիլովոլտ), «Փարսաբադ 2» (330 կիլովոլտ), «Աստարա» (110 կիլովոլտ), «Ջուլֆա» և «Արազ» (132-ական կիլովոլտ):

Ադրբեջանի, Ռուսաստանի ու Իրանի էներգոհամակարգերի սինխրոնիզացումը հնարավորություն կտա էլեկտրաէներգիայի փոխանակում իրականացնել երեք երկրների միջև, ինչպես նաև տվյալ նախագծում ներառել տարածաշրջանի մյուս երկրներին նույնպես:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս