Բաժիններ՝

Կրակոցներ Գյումրիում. նոր մանրամասներ. ԳԱԼԱ

Ինչպես արդեն  հաղորդվել է, ապրիլի 26-ի ուշ երեկոյան Գյումրիում կրակոցներ են հնչել՝ Գյումրու Բուլվարային թաղամասում, ավելի կոնկրետ «Շիրակ ջրմուղկոյուղի» ՓԲԸ շենքի դիմաց:

Տեղի ունեցածի արդյունքում, հրազենային վնասվածքներով Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրի քաղաքի բնակիչ Արտակ Մարատի Անդրիասյանը՝ ծնված 1987 թվականին:

Կատարվածի վերաբերյալ ԳԱԼԱ-ին որոշակի մանրամասներ է հայտնել Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը: Ըստ նրա՝ կրակոցների արդյունքում տուժած քաղաքացին հրազենային վիրավորում ստացել է մեջքից: Արտակ Անդրիասյանը տաքսի մեքենայի վարորդ է, ու դատախազը չի բացառում, որ դեպքը տեղի ունեցած լինի կենցաղային խնդիրների պատճառով: «Կատարողին հիմա փնտրում են, որոշ մանրամասներ հայտնի են, բայց այս պահին հրապարակման ենթակա չէ: Պետք է գտնել նաեւ անձին, որ դեպքն ամբողջությամբ բացահայտվի: Այս պահին ոստիկանությունից ասում են, որ բոլոր քայլերը իրականացնում են նրան հայտնաբերելու ուղղությամբ, մենք էլ մեր դատախազական բոլոր ներգործության միջոցներն ենք կիրառում»,-ասել է Ր. Ասլանյանը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս