Բաժիններ՝

Աղքատության գենետիկա. 4 պատճառ

Որտե՞ղ են թաքնված աղքատության ակունքները: Հայտնի դասախոս եւ բիզնեսի կառավարման մասնագետ Նատալյա Գրեյսը իր գրքերից մեկում փորձել է պատասխանել այդ հարցին: Նա համոզված է, որ գոյություն ունի «գենետիկ աղքատության օրենք» , ինչը պատճառ է դառնում, որպեսզի մարդիկ իրենց «ծրագրավորեն» կամ «պատրաստեն» աղքատության: Ըստ Գրեյսի` աղքատության վրա չորս գործոն է ազդում.

Մենթալիտետ

Ինչո՞ւ է աղքատության կողքին մշտապես նաեւ աղբ լինում: Աղբը ոչ թե փողի բացակայության դրսեւորում է, այլ մենթալիտետի: Իսկ քանի որ աղբն ու աղքատությունը գրեթե միշտ հարեւաններ են, ապա աղքատությունը նույնպես յուրօրինակ մենթալիտետ է: Ուստի` աղքատությունը «բնակվում է կեղտոտ գլխում»:

Քաղքենիություն

«Քաղքենիությունն այն է, երբ  նոր գավաթը դրված է պահարանում, իսկ դու խմում ես հին, շարքից դուրս եկած բաժակից»: Շատ ընտանիքներում ընդունված է փող հավաքել «սեւ օրվա» համար, իսկ գավաթը պահված է«սպիտակ օրվա» համար: Միայն թե «սպիտակ օրերն» ավելի քիչ են հանդիպում, իսկ ահա «սեւը» լցնում է ողջ կյանքը: Ով ապրում է ապագային սպասելով, նրա համար այն երբեք չի գալիս: Ապագային սպասելը կյանքը տանում է կործանման:

Մոխրոտիկի բարդույթ

Ցանկանալով ամառանոց ձեռք բերել` մի կին իր երկու դուստրերին մեծացնում էր գրեթե կիսաքաղց եւ առանց նորմալ հագուստի, պատմում է Գրեյսը: Նրանց համար նախապես ձեռք բերված մի քանի չափ մեծ հագուստը «մեծանում» էր նրանց հետ: Երբ մայրը վերջապես գնումէ  ամառանոցը, այն արդեն բոլորովին հետաքրքիր չէր աղքատության մեջ մեծացած աղջիկների համար: Նրանց մոտ արդեն առաջացել էր «մոխրոտիկի բարդույթ»: Նրանք սովորել էին հնամաշ կահույքին ու հագուստին եւ վախենում էին իրենց վրա գումար ծախսել ու իրենց անարժան էին համարում նոր ու գեղեցիկ  իրերի համար: Սա կոչվում է գենետիկ աղքատություն: Ձեր իսկ վրա գումար ծախսելու վախը ձեզ աղքատ է դարձնում:

Ենթագիտակցական ծրագրավորում

Երեխաները, ովքեր խունացած պատեր են տեսնում, ենթագիտակցաբար իրենց ծրագրավորում են աղքատության: Աղբն ու աղքատությունը ճնշում են մարդուն, միջավայրի թշվառ տեսքն արդեն անհաջողակություն է կանխատեսում: Կարելի է առարկել` ասելով, որ աղքատության հանդեպ ատելությունը շատերին ստիպում է զարգանալ եւ փող վաստակել, սակայն ավելի մեծ է նրանց տեսակարար կշիռը,  ովքեր այդպես էլ շարունակում են տառապել աղքատության մեջ: Ասում են, թե հարստությունը մտքի վիճակ է, պետք է նկատել, որ աղքատությունը` նույնպես:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս