Ղրիմի դեպքերը պահանջում են Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորում. Մորնինգսթար
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի իրադարձությունները պահանջում են Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:
Դեսպանն ընդգծել է, որ ղրիմյան դեպքերն ընդգծում են Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման անհրաժեշտությունը. «Ղարաբաղյան հակամարտությունը կովկասյան տարածաշրջանում հանդիսանում է անկայունության աղբյուր: Հակամարտության կարգավորումը շահավետ է ողջ տարածաշրջանի համար»: