Տուրչինովը թիկնազոր է հատկացրել նախագահի թեկնածուներին
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը Պետական պահպանման վարչությանը հանձնարարել է ապահովել նախագահի թեկնածուների շուրջօրյա պահպանումը:
Ժամը 11.30-ի դրությամբ նման հրամաններ արձակվել են նախագահի 6 թեկնածուի համար՝ Սերգեյ Տիգիպկո, Յուլյա Տիմոշենկո, Պյոտր Պորոշենկո, Օլեգ Լյաշկո, Միխայիլ Դոբկին և Օլգա Բոգոմոլեց:
Ուկրաինայում նախագահական արտահերթ ընտրություններն անցկացվելու են մայիսի 25-ին: