Մարգվելաշվիլին պատրաստ է անձամբ բանակցել Պուտինի հետ

Բրիտանական Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը հետևում է Ուկրաինայի հարցում Ռուսաստանի գործողություններին. «Ուկրաինայում ռուսական միջամտությունն անհանգստացնում է Վրաստանին, ով 6 տարի առաջ մի քանի օր պատերազմել է Մոսկվայի հետ:

Վրաստանը հուսով է ամրապնդել իր համագործակցությունը ՆԱՏՕ-ի, ինչպես նաև ԵՄ-ի հետ: Վրաստանը հուսով է հունիսին ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը և, ի տարբերություն Ուկրաինայի իշխանությունների, Ռուսաստանի ճնշման ներքո չի փոխի այդ կուրսը:

Դրանից երկու ամիս առաջ Հայաստանն իր համար առաջնահերթ հռչակեց Մաքսային միությանը միանալը, քան դեպի ԵՄ գնալը: Արդյունքում, հետխորհրդային երկրներից միայն Վրաստանն ու Մոլդովան նոյեմբերին Լիտվայում տեղի ունեցած գագաթաժողովում նախաստորագրեցին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, որի ստորագրումն ակնկալվում է արդեն հունիսին»:

Մարգվելաշվիլին հավելել է, որ իրենք մեծ ակնկալիքներ ունեն Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովից: Մարգվելաշվիլին ընդգծել է, որ Վրաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար պատրաստ է անձամբ բանակցել Ռուսաստանի ցանկացած ներկայացուցչի, այդ թվում նաև նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Տեսանյութեր

Լրահոս