Բաժիններ՝

Դ!ԵՄ ԵՄ. ՀՀ նախագահին ուղղված նամակ-պահանջի ձևանմուշ

Այսօր ՀՀ գործադիր իշխանությունը՝ ի դեմս ՀՀ կառավարության, ակնհայտորեն ոտնահարում է թե՛ Սահմանադրության 3-րդ հոդվածը, ըստ որի պետությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք, և թե՛ ՍԴ որոշումը. անկախ անձի կամքից ու հայեցողությունից շարունակվում են ապօրինի ձևով գանձվել պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարները:

Այս իրավիճակում, երբ կառավարությունը ոտնահարում է Սահմանադրությունն ու սահմանադրական դատարանի որոշումը, երկրի նախագահը պարտավոր է անհապաղ քայլեր ձեռնարկել՝ օր առաջ Սահմանադրության ու սահմանադրական դատարանի որոշման պահանջների անվերապահորեն կատարման ապահովման ուղղությամբ:

Սույն նամակ-ձևանմուշով (ձևանմուշ PDF, ձևանմուշ DOC) մեզնից յուրաքանչյուրը՝ անկախ տարիքից, որպես ՀՀ քաղաքացի, ում համար Սահմանադրությունն ու դրանով ամրագրված սկզբունքները բացարձակ արժեքներ են, պահանջում է երկրի նախագահից ապահովել Սահմանադրության պահպանումը՝ ստիպելով գործադիր իշխանությանը պատշաճ կատարել ՀՀ Սահմանադրության ու սահմանադրական դատարանի որոշումը:

Հասցե՝

ՀՀ, ք. Երևան 0077, Մ. Բաղրամյան 26
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Պարոն Սերժ Սարգսյանին

Հարգանքներով` «Դ!ԵՄ ԵՄ» թիմ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս