Ղրիմը կարող է վերածվել տնտեսական հատուկ գոտու. մամուլ
Ռուսական Коммерсантъ թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է Ղրիմի Հանրապետության ողջ տարածքում և Սևաստոպոլ քաղաքում 49 տարի ժամկետով հաստատել տնտեսական հատուկ գոտու ռեժիմ: Համապատասխան առաջարկն արվել է երեկ, այն կառավարությունում կքննարկվի ապրիլի 15-ին:
Էկոնոմիկայի նախարարությունը մասնավորապես առաջարկում է Ղրիմում ներդնել ազատ մաքսային գոտու ռեժիմ, ինչպես նաև դյուրացված վիզային ու միգրացիոն ռեժիմ և մասնակիորեն թույլատրել ԵՄ-ի նորմատիվային-տեխնիկական փաստաթղթերի կիրառում: Ղրիմին կարող են շնորհվել նաև հարկային էական արտոնություններ: