ՌԴ ԱԴԾ-ը Սոչիում ահաբեկչական հարձակումները կանխել է ԱՄՆ-ի ու Վրաստանի հետ համագործակցությամբ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի, Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի ու Վրաստանի իր գործընկերների հետ համատեղ աշխատանքը ՌԴ ԱԴԾ-ին հնարավորություն է տվել կանխել Սոչիի օլիմպիական օբյեկտների վրա ահաբեկչական հարձակումները:

Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԴԾ-ի տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը: Նրա խոսքերով՝ ահաբեկչությունն այսօր հանդիսանում է անդրազգային հանցագործ երևույթ: Բորտնիկովը հավելել է, որ միայն 2013 թվականին աշխարհի ավելի քան 70 երկիր իր վրա զգացել է ահաբեկչական գործունեության հետւանքները.

«Ահաբեկչության դեմ արդյունավետ հնարավոր է պայքարել միայն բոլոր երկրների համատեղ ջանքերով: Դրա վառ օրինակն է ԱՄՆ-ի, Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի ու Վրաստանի իր գործընկերների հետ ՌԴ ԱԴԾ-ի համատեղ աշխատանքը, ինչը հնարավորություն տվեց կանխել Սոչիում օլիմպիական օբյեկտների վրա ահաբեկչական հարձակումների իրականացումը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930