Բաժիններ՝

«Դեմ եմ»-ի անդամները նամակներ հանձնեցին նախարարությանը

Քիչ առաջ «Դեմ եմ» նախաձեռնության երկու անդամներ մտան ՀՀ ֆինանսների նախարարություն՝ իրենց նամակները հանձնելու նախարարությանը: Եվս երկու մասնակից ցանկություն հայտնեցին մտնել նախարարություն, սակայն ոստիկանները նրանց թույլ չտվեցին:

Այս ընթացքում ակցիայի մասնակիցները «Դեմ եմ» վանկարկումներով պահանջում են, որպեսզի նախարարության աշխատակիցներից մեկն իջնի ու իրենց հարցերին պատասխանի:

Նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը՝ դուրս գալով նախարությունից, ասաց, որ իրենց հրաժարվել են հանդիպել նախարարության ներկայացուցչի հետ՝ շարունակելով պահանջել, որ նա դուրս գա և բոլորի ներկայությամբ պատասխանել իրենց հարցերին: Միաժամանակ Դ. Մանուկյանը նշեց, որ իրենք հանձնել են իրենց նամակները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս